hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Եղիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 9-ին Երևանում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Մոր ծննդյան օրը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անսահման դրական մարդ էր, միշտ ուրախ։ Նա անչափ ուրախ էր, նույնիսկ երբ տխուր էր լինում՝ էլի ժպտում էր։

Երազում էր
Բարձրագույն կրթություն ստանալ և լավ ավարտել։

Յուրահատկություններ
Բարի, ընկերասեր և լավ սովորող էր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ին։ Երկար խոսել է մոր հետ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է արկերի պայթյունից։