
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 14-ին Սևանի Ցամաքաբերդ գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերուհու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Իրեն բոլորը սիրում էին։ Գյուղում նրա համար հուշարձան են դրել, իսկ դպրոցի ռազմագիտության դասարանը իր անունով կոչել։
Երազում էր
Ֆիզկուլտ ինստիտուտ դիմել և Հայաստանի հավաքականում խաղալ։ Շատ երազանքներ ուներ, որոնք, ավաղ, կիսատ մնացին։
Յուրահատկություններ
Շատ շփվող և ուրախ էր։
Սիրում էր
Սպորտն ու ֆուտբոլը։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ին, քրոջ հետ։ Ասել էր․ «Մորս լավ կնայեք»։ Դրանից հետո նաև խոսել են հոկտեմբերի 11-ի առավոտյան, ձայնը հազիվ էր լսվում։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Հադրութում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։