hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Գյուղի անգամ ամենափոքր առաջընթացը։ Իր հայրենիքը իր գյուղից էր սկսվում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Գյուղի բարելավման համար ծրագրեր մշակելով։ նա երիտասարդ ակտիվիստների ղեկավարն էր, մեծ ծրագրեր էր բերել գյուղ, կանաչապատման ծրագրեր էր իրականացրել և ուրախության տեղ սարքել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, մարդամոտ, կատակասեր և աշխատասեր տղա էր։

Երազում էր
Կրթությունը շարունակել և աշխատել։

Յուրահատկություններ
Ժպտերես և ուրախ տղա էր։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 12-ին․ «Խաղաղ է մեզ մոտ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Ֆիզուլիում։ Եղել է տանկի հաշվարկող։ Զոհվել է արկի պայթյունից։