hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սուրեն Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հարևանի տղայի հետ, ում հետ էլ զոհվեց։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ պարզ, ընկերասեր, օգնող և շփվող տղա էր։

Երազում էր
Ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ։

Յուրահատկություններ
Զրնգույն ծիծաղ ուներ, կենսուրախ և անմեղ էր։

Սիրում էր
Սպորտով զբաղվել։ Շատ ուժեղ էր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 28-29-ի գիշերը, ձայնը շատ տխուր էր։ Բունկերի մեջ էին։ Ասել է․ «Մա՛մ ջան, բան մի հարցրա, մենք զգույշ ենք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 30-ին, Ջաբրայիլում։ Թիրախավորման ժամանակ է զոհվել։