hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ մեծ ընկերական շրջապատ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, առնական, ուժեղ, շատ խելացի և նպատակասլաց տղա էր։

Երազում էր
Ուսումը շարունակել, լավ ծրագրավորող դառնալ և աշխատել։ Նա շատ նպատակասլաց էր։ Երազող չէր, ավելի շատ գործի մարդ էր։

Յուրահատկություններ
Իրեն դպրոցում «մաթեմատիկոս» էին ասում։ Հրաշալի ֆիզիկա ու մաթեմատիկա գիտեր։ Բանակում լավագույն սերժանտն էր եղել։ Տավուշյան մարտերի ժամանակ արիության մեդալ էր ստացել։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 27-ի երեկոյան, խոսել է բոլորի հետ, կարծես վատ բան էր զգում։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 28-ին, Մեղրաձորում։ Զոհվել է քնած ժամանակ՝ ականի հարվածից։