
Ծնվել է
1989 թ․ մայիսի 30-ին Սիսիանում։
Նրա ընտրությունը զինվորական կյանքն է
Սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Ուժը՝ սեփական հաղթանակներում
Նվաճումներն էին ոգեշնչում նրան։ Վերջին հաջողությունը Վ․ Սարգսյանի շքանշանն էր։ Շատ հպարտ էր։
Ընտանիք՝ ծառայակից ընկերները
Ամենաշատը զինվորների հետ էր։ Ինքը՝ հոր նման բարի, տան մեջ՝ հոգատար ու լուռ։
Վարդերի պահապանը
Սիրում էր ծաղիկներ։ Զորամասի բակում վարդեր էր տնկել, սրտանց խնամում էր։
Վերջին գրկախառնությունը
Որոտանում ասել էր՝ «Սպասեք, գամ գրկեմ, նոր գնացեք»։ Այդ գրկախառնությունը դարձավ վերջինը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջրականում։ Վիրավոր էր, բայց չէր խոստովանել։ Շարունակել էր կռվել՝ զինվորներին փրկելով շրջափակումից։