hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարուժան Խոջոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ մայիսի 22-ին Չարենցավանում։ Կամավոր էր գնացել պատերազմ՝ առանց վարանելու, առանց սպասելու կանչի։

Էությամբ՝ լույս
Չէր ընկճվում, չէր բողոքում, չէր վախենում։ Միշտ դրական էր՝ նույնիսկ պատերազմում։

Մարդ բոլորի համար
Ընտանիքի հետ էր, ընկերների հետ՝ միշտ։ Երեխայի հետ՝ երեխա, մեծի հետ՝ մեծ։

Բարությունն անսահման էր
Բոլորին օգնել է՝ առանց տարբերելու։ Սրտում նախանձ չկար։ Մնաց մարդ՝ մինչև վերջ։

Երազանք՝ որդու կերպարով
Ասում էր․ «Պետք է սովորես, որ հայրենիքին պիտանի մարդ դառնաս»։ Ամեն բան նրա համար էր։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 3-ին ասաց․ «Տղուս լավ կնայես»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Վիրավորներին շալակել, դուրս էր բերել։ Վերջում՝ նռնակով իրեն պայթեցրել։ Այլ ելք չուներ։ Մնաց հերոս։