
Ծնվել է
1987 թ․ նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր դիմացինների երջանկությամբ և միշտ օգնում էր բոլորին։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Ժամանակ էր անցկացնում երեխաների և եղբայրների հետ։ Ուներ երկու երեխա։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Խաղաղասեր, հանգիստ բնավորության տեր մարդ։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր ամուր հայրենիք ունենալ և գյուղում աշխատատեղեր ստեղծել։
Աղջկան հաջող չասեց…
Հաջող ասել չէր սիրում։
Վերջին խոսքը
«Ճանապարհին եմ, հասել եմ տեղ, ձեզ շատ եմ սիրում»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1-ին, Եղնիկներում։ Զոհվել է՝ պահելով դիրքերը մինչև կյանքի վերջին վայրկյանը։