
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 18-ին Երևանում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Երաժշտություն լսելը, Թումո կենտրոն հաճախելը և սպորտով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և մոտ դասընկերոջ հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Իմաստուն, քչախոս և հումորով տղա էր։ Իրեն դասարանում «խաղաղության աղավնի» էին ասում։
Երազում էր
Թատերական ինստիտուտի Ռեժիսուրայի բաժին ընդունվել, իր սեփական ռոք երաժշտության բարը բացել և շարունակել սպորտով զբաղվել։
Սիրում էր
Ժամանակակից երաժշտություն լսել ու սպորտով զբաղվել։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 2-ին․ «Շատ լավ ա մեր մոտ»։ Հանգիստ էր խոսում, բայց նրա համար շատ ծանր օր էր։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 4-ին, Եղնիկներում։ Զոհվել է ականի հարվածից։