
Ծնվել է
1989 թ․ հունվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն չնչին բան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Նոր էր ամուսնացել և չորս ամսեկան աղջիկ ուներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կենսուրախ, բարի, հոգատար, հումորով և ակտիվ մարդ էր։
Երազում էր
Երեխաներ ունենալ և պաշտոնի բարձրացում ստանալ։
Յուրահատկություններ
Բոլորը իրեն սիրում և հարգում էին։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 8-9-ին․ «Աստված քո հետ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 13-ի գիշերը, Ջաբրայիլում։ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են հինգ հոգով։