hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեղամ Սաֆյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ ապրիլի 13-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուժ էր ստանում մարդկանց հետ շփումից, ծնողների գրկում ապրած պահերից ու իր ընտանիքից։

Ամենաթանկ ժամանակը
Անցկացնում էր հարազատների միջավայրում, իր փոքրիկ աղջկա կողքին՝ սիրով լի հայացքով։

Հարազատները նրան հիշում են
Որպես բարի, պատասխանատու, մաքրասեր, հայրենասեր, հավատարիմ մարդ։

Երազում էր
Ընտանիք կազմել, ապրել հայրենի գյուղում, աշխատանքում առաջընթաց ունենալ։

Մանրուքներ, որ շատ բան ասում են
Սրբորեն էր վերաբերվում համազգեստին՝ միշտ կոկիկ, միշտ օրինակելի։

Վերջին զանգը
Խոսել էր ընտանիքի բոլոր անդամների հետ առանձին․ «Լավ նայեք իրար, պինդ եղե՛ք, ամեն ինչ լավ է լինելու…»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Կարմիր Շուկայում։

Հերոսությունը առանց բառերի
Չվախեցավ վտանգից, վազեց դեպի կրակը՝ փրկելու ընկերներին։