
Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 4-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ֆուտբոլ խաղալն ու հոր հետ երաժշտություն լսելը։ Հայրը երաժիշտ էր, ասում էր․ «Պապա, նվագի, ես երգեմ»։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված էր։ Խղճով և հիասքանչ հատկանիշներով լի երիտասարդ էր։ Իրենց հրամանատարն ասում էր․ «Խաչիկի պես մի քանի զինվոր ունենամ, բանակի վիճակը լավ կլինի»։
Երազում էր
Ծառայությունից վերադառնալ և գյուղատնտեսությամբ զբաղվել։
Յուրահատկություններ
Շատ համեստ, շնորհքով երիտասարդ էր։ Բոլորին հասնող և նեղության մեջ գտնվողներին սատար կանգնող տղա էր։
Սիրում էր
Ֆուտբոլ խաղալ և հոր հետ երգել։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 4-ին։ Խոսել է քույրիկների հետ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Հադրութում։ Վիրավորվել էր, բայց երբ հրամանատարը զոհվել էր, նա ու ևս երեք հոգի շարունակել են պայքարել։