hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագն Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ հունվարի 18-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Առաջին ոգեշնչումը
Մանուկ հասակից շրջապատված էր զինվորականներով։ Մորեղբայրը՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, դարձել էր նրա առաջին ոգեշնչման ներկայացուցիչը։

Առաջնորդվում էր մի սկզբունքով
Հրամանատարը պիտի լինի գրագետ, սպան՝ կարդացած։

Իր ստորաբաժանումները միշտ լավագույնների թվում էին
Ոչ միայն հրամանատար էր, այլև հոգատար ավագ եղբայր՝ իր զինվորների համար։

Օրը բացվում էր իր զանգով
Ամեն առավոտ զանգահարում էր մայրիկին՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։

Հաղթանակի գրավականը կարգապահությունն է
Զինակիցները հիշում են գնդապետի պատգամը։

Երազանքները
Հզոր բանակ՝ գիտելիքով զինված սպաներով։ Նրա երազանքն էր, որ Հայաստանը ունենա անկոտրում բանակ։

Վերջին զանգը
Պատերազմի մասին ոչինչ չէր պատմում։ Կարճատև զրույցների առանցքում միայն հայրենիքն էր։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12, Հադրութում։

Հետմահու պարգևը
Պարգևատրվել է «Հայրենիքի շքանշանով»՝ դառնալով Ազգային հերոս։