
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 23-ին ՌԴ Կալուգա քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր ընտանիքի հաջողություններից և ամենափոքր գեղեցիկ պահերից։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Շատ կապված էր ընտանիքի և հարազատների հետ։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Զարգացած, ազնիվ, արդար։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր Թումո հաճախել, խաղեր ստեղծել, դետեկտիվ պատմություններ գրել, իրավական ոլորտում առաջադիմել։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 27-ին․ «Բալե՛ս, մենք քեզ շատ ենք սիրում»։ «Բա ես ձեզ ինչքա՛ն…»
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։