
Ծնվել է
2001 թ․ մարտի 24-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Կենդանիները, անասնապահությունը և հարազատների ժպիտները։ Նրան ուրախացնելը շատ հեշտ էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անսահման բարի, բարեսիրտ ու հոգատար տղա էր։ Բանակից զանգում և մայրիկին հիշեցնում էր դեղերը խմելու մասին։
Երազում էր
Գնալ Ռուսաստան և աշխատել, որպեսզի կարողանար ընտանիքի պարտքերը փակել։ Ասում է․ «Մեծանամ, քեզ տուն կառնեմ, մամա ջան»։
Վերջին զրույց
Սեպտեմբերի 26-ին՝ սոցցանցերով։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ Քյալբաջարում։