hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Վերնաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն լավ բան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր քրոջ և եղբոր հետ։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, ընկերասեր, հարգված և գերազանց սովորող տղա էր։

Երազում էր
Սովորել արտերկրում և վերադառնալ՝ մասնակցելու հայրենիքի զարգացմանը։

Յուրահատկություններ
Շատ ծնողասեր էր։ Մայրիկին «գանձս» էր ասում։

Սիրում էր
Ֆուտբոլ և շախմատ խաղալ։ Երկուսն էի իր մոտ լավ էր ստացվում։ Փոքր ժամանակ մորը ասել է․ «Գանձս, իմ կյանքում մի բան սխալ է գնացել, ես պիտի ֆուտբոլով շարունակեի», իսկ մայրը պատասխանել․ «Չէ, տղես, մեծ գիտելիքներ ունես, պիտի կիրառես»։

Վերջին խոսքերն էր
«Գանձս, ի՞նչ են ասում, ե՞րբ ենք պրծնելու։ Մեր տղերքն են ափսոս, նենց տղերք ենք կորցնում։ Էս անտերությունը ե՞րբ պիտի պրծնի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Կարախամբելի հատվածում։