hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Ղուլարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ օգոստոսի 12-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն մանրուք։ Նա կյանքով լեցուն մարդ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ։ Ուներ ընկերուհի, ում հետ պատրաստվում էին նշանվել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, պարտաճանաչ, աշխատասեր, ոչ մի բանից հետ չկանգնող մարդ էր։

Երազում էր
Առաջ գնալ և բոլոր նպատակներին հասնել։

Յուրահատկություններ
Շատ բարի, պարտաճանաչ, աշխատասեր։ Կարծես զինվորի հայր լիներ։

Վերջին խոսքերն էր
«Լավ կլինի, մա՛մ ջան։ Անկախ ամեն ինչից՝ ես երբեք գլուխս կախ չեմ լինի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլում։ Հոր հետ է եղել։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ իր 11 զինվորների հետ։