
Ծնվել է
1998 թ․ հունվարի 28-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն ինչ և ամեն լավ բան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների ու սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ամենալավ հիշողությունները կապված են Սեյրանի հետ։
Երազում էր
Ամուսնանալ և ընտանիք կազմել։
Յուրահատկություններ
Աշխատասեր, ընկերասեր և հայրենասեր տղա էր։
Սիրում էր
Պարել և դա նրա մոտ լավ էր ստացվում։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին․ «Մեղրիում կայծակ ա, ամեն ինչ լավ ա», սակայն իրականում Ջաբրայիլում են եղել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։