
Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն ինչ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, ուրախ ու զվարթ տղա էր։
Երազում էր
Ուսումը շարունակել և ավարտել։
Յուրահատկություններ
Շատ լավ, ընկերասեր, հումորով և անթերի երիտասարդ էր։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 26-ին։ Զանգել էր տատիկի ծնունդը շնորհավորելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Մարտակերտում։ Տանկի նշանառու էր։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։