
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 27-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն չնչին բան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և ընկերուհու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Չափազանց բարի ու բոլորին օգնող տղա էր։
Երազում էր
Ճարտարապետ դառնալ։
Յուրահատկություններ
Մեծերի հանդեպ շատ ուշադիր էր։ Իր պապիկին, ում ոտքը կտրած էր, 3 ամիս խնամել էր։
Սիրում էր
Գծագրությունով ու քանդակագործությամբ զբաղվել։ Գործիքներն անգամ հետը տարել էր բանակ։
Վերջին խոսքերն էր
«Ես հետ եմ գալու անպայման։ Դասընկերս զոհվել է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Ջաբրայիլում։ Հրաձիգ էր։