hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ադամ Սահակյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թվականի օգոստոսի 19-ին, Երևանում՝ Պլանի գլուխ հիվանդանոցում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սուպերհերոսներն ու կյանքը:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և եղբոր հետ։ Սովորում էր ճարտարագիտական համալսարանի դիզայնի ֆակուլտետում՝ երկրորդ կուրսում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված, ազնիվ և հարգված անձնավորություն էր։ Բանակում նույնպես հարգված էր և ճանաչվել էր որպես լիդեր։

Երազում էր
Իտալիայում շարունակել իր մասնագիտական կրթությունը, ստեղծել լավ աշխատանքային կարիերա և ընտանիք։

Յուրահատկություններ
Հատուկ սեր ուներ եղբոր և ծնողների հանդեպ։ Խոնարհ, ճարպիկ և ակտիվ անձնավորություն էր։

Սիրում էր
Նկարել և գծագրել։

Վերջին զրույց
Ապրիլի 1-ին վերջին անգամ զանգել է մորը՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի և կարող է մի քանի օր չզանգել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը՝ Ջրականի 112 դիրքում, որտեղ մինչև առավոտ պայքարել են։