hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Դավթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունվարի 12-ին՝ Արարատի մարզի Այգավան գյուղում։ Մանկությունից աչքերի մեջ փայլ կար՝ լի երազանքով։

Սերը արվեստի հանդեպ
Նկարչությունն էր իր մեծ ոգեշնչումը։ Տարբեր տարիքում տարբեր բաներ էր հիացնում նրան, բայց ստեղծագործելն մնաց անփոփոխ։

Նվիրված սպորտին
Բաքսով էր զբաղվում և ունեցել էր շատ մեդալներ։ Մրցումներում պայքարում էր նույն կրքով, ինչպես հետագայում՝ պատերազմում։

Ընտանիք և սրտի գաղտնիքներ
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ։ Դասարանից մի աղջիկ կար, ում սիրում էր, բայց դա երբեք չբացվեց։

Անմոռանալի ժպիտը
Արմանն ուներ ժպիտ, որում կյանք էր լցված։ Եթե ինչ-որ բան չէր կարելի, նա իր ձևով էր հաղթահարում՝ խաղաղ ու լուսավոր։

Երազանքները
Պետք է սովորեր Հայ-Ռուսական համալսարանի իսպաներենի բաժնում։ Երազում էր բիզնես սկսել Սոչիում, ցուցահանդես կազմակերպել։

Վերջին խոսքերը
«Մամ, մեզ տեղափոխում են, չեմ կարա ասեմ ուր…»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31-ին Սղնախում։ Ընկերը պատմում է՝ բոլորին օգնում էր, նույնիսկ նռան կեղևից դեղ էր պատրաստում։ Արմանը երբեք ձեռք չէր քաշում օգնությունից։