
Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 20-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում
Համեստ ու խելացի տղա էր
Զուսպ էր, չափավոր, հանգիստ ու հավասարակշիռ, չէր հանդուրժում սխալն ու անարդարությունը
Սիրում էր կյանքը, բայց պատերազմը հասավ նրան
Սպորտով էր զբաղվում՝ ինչպես շատ երիտասարդներ։
Ուներ նպատակ՝ դառնալ խոհարար
Սովորել էր խոհարարական կուրսերում, երազում էր լավ մասնագիտություն ունենալ, աշխատել, ընտանիք կազմել։
Ուշադրության արժանի էր իր պարզությամբ
Չէր ձգտում աչքի ընկնել, չէր սիրում պարծենալ, իր համեստությամբ ու սկզբունքայնությամբ էր գրավում մարդկանց սրտերը
Չհասցրեց իր երազանքներն ապրել
Բայց հասցրեց ապրել այնպես, որ հարազատներն ու հայրենիքը հպարտանան նրա կերպարով ու քաջությամբ
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Ջրական