hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովիկ Սարդարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ փետրվարի 9-ին՝ Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում։ Մանկուց սրտում կրում էր հայրենիքի ցավն ու հույսը։

Սրտի լույսը
Ուրախանում էր երկրի առաջընթացով, ոգեշնչվում էր հայրենիքով։ Իրենից մեծ երազանք ուներ՝ փոխել երկիրը դեպի լավը։

Մտերիմները
Բոլորը սիրում էին նրան։ Ընկերների շրջանում սիրված էր, հարազատների՝ արժանապատիվ զավակ։

Երազանքները
Ցանկանում էր անդամագրվել «Իմ Քայլը» խմբակցությանը, նախագահ դառնալ, փոխել երկիրը։

Սիրելիներն ու ընկերությունը
Շատ կապված էր ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, իսկ կյանքի ընկերությունը՝ սրտի կարևորագույն արժեքներից էր։

Ստեղծագործ սիրտ
Մանկուց ոտանավորներ ու առակներ էր գրում, նկարում էր՝ խոսուն գույներով արտահայտելով իր ներսի աշխարհը։

Վերջին խոսքը
«Իջել ենք Իջևան, որ գնանք Արցախ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին՝ Ջաբրաիլում։ Երբ նրան փորձեցին հանել դիրքերից, ճանապարհին իջավ մեքենայից ու ասաց․ «Ես գնում եմ տղերքի մոտ»։ Այդպես էլ վերադարձավ՝ կռվող եղբայրների կողքին։