hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Սարդարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հուլիսի 4-ին՝ Երևանում։ Մանկուց ընտանիքն էր նրա աշխարհի կենտրոնը, ապրում էր նվիրվածությամբ ու խնամքով։

Նվիրվածություն
Ոգեշնչվում էր ընտանիքին օգնելով։ Երբեք իրենից չէր խոսում։ Ամեն բան անում էր՝ ուրիշների համար։

Մտերիմները
Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես համեստ, խելոք, անձնուրաց տղա, ով լուռ սիրում էր ու լուռ ապրում։

Երազանքները
Մեծ երազանք ուներ՝ գնացքավար դառնալ։ Երազ էր, որին նայում էր լռությամբ։

Սիրելիները
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի հետ։

Վերջին խոսքը
Ասում էր՝ «Գոնե ձեռքերիս բան չլինի, որ կարողանամ շարունակել նվագելը»։ Արդեն պլաններ ուներ՝ ում ինչ նվեր է տանելու։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 4-ին՝ Մարտունիում։ Խմբակային հարձակման ժամանակ, չնայած վտանգին, չնահանջեց։ Հասցրեց պայքարել մինչև վերջ։