hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ հուլիսի 20-ին՝ Օրենբուրգում, բայց սրտով ապրում էր Հայաստանում, որտեղ իր հայրենիքն էր։

Ապրելու շարժիչ ուժը
Նրան ոգեշնչում էր հայրենիքը։ Այն վեր էր ամեն բանից, դրա համար էլ կանգնած էր առաջնագծում։

Մարդկային հարաբերությունները
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ։

Ներսից պայծառ
Ընկերասեր էր, հայրենասեր, միշտ ժպտերես ու կատակասեր։ Տուն մտնելիս առաջին բանը մորն էր ասում՝ «Մամ, կոֆե»։

Երազանքների շուրջ
Իր բոլոր երազանքները կապվում էին տան, ընտանիքի ու խաղաղ ապրելու հետ։ Ցանկանում էր կյանքը կառուցել Հայաստանում։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ Իշխանաձորում։ Վարում էր շտապ օգնության մեքենա, գրեթե չէր հանգստանում՝ անդադար զինվորներ էր տեղափոխում, մինչև վերջին վայրկյանը։