hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ հոկտեմբերի 19-ին Երևանում։ Մանուկ տարիքից ոգեշնչվել է Վազգեն Սարգսյանով։ Հայրենիքի նվիրյալ էր՝ զինվոր դառնալը ոչ թե պարտականություն, այլ ճակատագիր էր նրա համար։

Ընտանեկան և ընկերային կապեր
Ժամանակն անցկացնում էր հոր և ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։ Նրա ընկերներն ասում են՝ Լևոնը այն մարդն էր, որ միշտ կողքիդ էր, եթե օգնության կարիք ունեիր։

Բարոյական նկարագիր
Մարդասեր, նվիրված, առաջնորդ։ Բոլորին օրինակ էր ծառայում իր վճռականությամբ ու ոգով։

Երազանքները
Ցանկանում էր դառնալ գեներալ։ Երազում էր 30 տարեկանում արդեն զորամասի հրամանատար լինել։

Հատուկ սովորություններ
Սիրում էր բասկետբոլ խաղալ։ Խաղի մեջ էլ, ինչպես կյանքում, կենտրոնացած էր՝ միշտ նպատակին միտված։

Վերջին խոսքը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին ասաց․ «Պապ, վերջը ինչ ա լինելու, ասա տեսնեմ՝ ինչ ա տեղը կատարվում»։

Վերջին մարտը
Մատաղիսում 2020 թ․ հոկտեմբերի 7-ին։ Իր վաշտով կռվել է, շրջափակումից դուրս բերել ու նրա անվեհեր քայլերի համար արժանացել գումարտակի հրամանատարի կոչման։