
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 23-ին Կոտայքի մարզի Արգել գյուղում։ Կյանքով լեցուն էր՝ ուրախությունը տարածում էր ամեն տեղ, ուր հայտնվում էր։
Ընտանեկան և ընկերային կապեր
Սիրում էր անցկացնել ժամանակ ընկերների և շրջապատի հետ։ Ընկերները պատմում են՝ սիրած էակ ուներ։
Բարոյական նկարագիր
Նրան հիշում են որպես ժպտերես, բարի ու սիրված տղա, որ գնահատում էր ընտանիքն ու լսում շրջապատի կարծիքը։
Երազանքների մասին
Սովորում էր քոլեջում, բայց չհասցրեց իր երազանքներն իրականացնել։ Ճանապարհը կիսատ մնաց։
Հատուկ սովորություններ
Անսահման հոգատար էր՝ վերին աստիճանի բարի։ Նրա բարությունը կաշառում էր բոլորին։
Վերջին զրույցը
Երբ լսեց, որ ընկերոջը տարել են Հադրութ, անհանգստացավ ու ցանկացավ անմիջապես զանգել՝ համոզվելու, որ ամեն ինչ լավ է։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Ներքին Հորաթաղում։ Հրանոթի նշանառու էր։ Ընկերների կյանքերը փրկեց՝ զոհվելով ԱԹՍ-ի հարվածից։