
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 15-ին՝ Ներքին Գետաշենում։
Սրտից եկող կոչումը
Սիրում էր խոհարարություն, երազում էր այդ ոլորտում զարգանալ։ Նրա աչքերը փայլում էին, երբ խոսում էր ուտեստներից։
Կենդանիների հանդեպ սերը
Միշտ հոգատար էր՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների հանդեպ։ Այդ նրբանկատ հոգատարությունը շատերին էր վարակում։
Սիրում էր…
Ժամանակը բաժանում էր ընտանիքի, ընկերների և սիրած էակի միջև։ Նրա համար այդ պահերը անգնահատելի էին։
Բարությունը՝ որպես բնույթ
Նվիրված էր ծնողներին։ Մայրիկի հետ ուներ խոր կապ, իսկ իր բարի հայացքն անտարբեր չէր թողնում ոչ ոքի։
Վերջին խոսքերը
«Ամեն ինչ նորմալ է, ով ինչ ասում է՝ չհավատաք» - ասում էր, միշտ ձգտելով հանգստացնել հարազատներին։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին Հադրութում՝ որպես վաշտի ավագ, երբ հրամանատար չկար, ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Մնաց մինչև վերջին վայրկյանը։