
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 16-ին Լոռու մարզի Հոբարձի գյուղում
Ժպտացող տղա էր
Ուր գնում էր, ժպիտ էր տանում իր հետ
Նրան բոլորն էին ճանաչում
Գյուղում, դպրոցում, բանակում, ու ոչ միայն ճանաչում, այլև սիրում
Սիրում էր աղավնիներ
Խաղաղություն էր սիրում, բայց կյանքը նրան պատերազմ ուղարկեց
Ընկերներն ասում էին
Շատ լավ կրակող էր
Լավ խորհրդատու էր
Անգամ պատերազմի դաշտում հուշում էր՝ ինչպես մնալ ողջ, ինչպես չկորցնել մարդ մնալու ուղին
Պատերազմից առաջ երազում էր
Սովորել, ընտանիք կազմել, տուն սարքել
Մինչև վերջին վայրկյանը
Ապրեց իր խղճով՝ պարզ, կոկիկ, համեստ
Նոյեմբերի 15-ին արձակուրդի էր սպասում
Բայց չհասցրեց
Վերջին խոսքերը
Ամեն ինչ լավ է, պրոբլեմ չկա, Կռիվը վերջացել է
Նոյեմբերի 11-ին, երբ թվում էր՝ ամեն ինչ ավարտվել է
Զորամասում իր տանկին մոտենալիս դժբախտ պատահարը գտավ նրան
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 11, Մարտունի