
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Լոռու մարզի Դարպաս գյուղում։
Ուրախությունն ու ոգեշնչումը
Սպորտը՝ հատկապես կարատեն, Աղվանի կյանքի անբաժան մասն էր։ Ուներ մրցանակներ ու երազում էր բարձր նվաճումների մասին։
Սիրված բոլորի կողմից
Եթե ուրախություն էր լինում, հենց ինքն էր կազմակերպում, տոն դարձնելով բոլորի օրը։
Անձնական գծերը
Խաղաղ էր, հանդարտ, խնդիրները կարգավորում էր զրույցով ու համբերությամբ։
Երազանքները
Ուզում էր դառնալ սպորտի վարպետ, առաջ գնալ ու նոր բարձունքներ գրավել։
Վերջին խոսքը
«Մի վախեցիր մամ ջան, կգնանք, երկու թուրք ա էլի, կսպանենք, կգանք»։
Թիկունքի պահապանը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին Հադրութում, որպես սերժանտ, նորակոչիկներին ասաց՝ «Դուք գնացեք, ես ձեր թիկունքը կպահեմ»։ Շատ զինվորների կյանք փրկեց՝ ապրելով որպես վահան։