
Ծնվել է
1997 թ․ հունվարի 21-ին՝ Երևանում։
Ոգեշնչումը
Հայրենիքի պաշտպանությունն էր նրա կյանքի կոչումը։ Մանկուց երազել էր կռվել ու պաշտպանել իր երկիրը։
Ճանաչված ու սիրված
Ընկերները մինչ օրս կապ են պահում նրա հոր հետ։ Զինակիցներն էլ հիշում են նրան ջերմությամբ, հումորով ու ոգեշնչող ներկայությամբ։
Երազանքները
Ցանկանում էր Հայկական բասկետբոլի հավաքականի կազմում ներկայացնել երկիրն ամենուր՝ բարձրացնելով դրոշը։ Երազած մեքենան՝ 07-ը, հասցրեց գնել։
Սիրում էր…
Քայլել բնության մեջ, ժամանակ անցկացնել ընտանիքի, ընկերների և կենդանիների հետ։
Մանկական հումորով մեծ սիրտ
Սիրում էր կատակել, նույնիսկ վերջին խոսքերից էր՝ «Մամ, կարողա՞ դելֆինի լնդով տոլմա սարքես»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին Եղնիկներում, փորձել է փրկել վիրավոր ընկերոջը՝ չվախենալով դիպուկահարի կրակից։ Երկրորդ հարվածն արդեն իրեն է հասել։