
Ծնվել է
1991 թ․ փետրվարի 18-ին Գյումրիում։ Սովորել է Մանկավարժական համալսարանում, որտեղ էլ հանդիպել էր իր ապագա կնոջը։
Ոգեշնչման աղբյուրը
Հայրենիքն ու բանակը նրա կյանքի շարժիչ ուժերն էին։ Մարդ, ով ապրում էր ծառայելով ուրիշներին։
Ընտանեկան կյանքը
Սիրում էր երեխաների հետ լինել, խաղալ նույնիսկ ամենածանր օրերին։ Փոքր որդին շատ նման է հորը՝ Մարտինից կարոտ են առնում հենց նրանով։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Մարդ, ով առաջինը կոգներ ընկերոջ ընտանիքին՝ իր սեփականից առաջ։ Բարձր արժեքներով, անսահման նվիրված։
Երազանքները
Ցանկանում էր իր տարածքն ունենալ, մեքենաներ վերանորոգել։ Պատերազմի օրերին երազում էր նորից երեխա ունենալ՝ «պարտադիր տղա»։
Վերջին խոսքը
«Բոլոր զինվորների համար մոմ կվառես… խելառ անտեր, քեզի նենց եմ կարոտել…» - զոհվելուց առաջ երազում ասում էր․ «Այս ճանապարհները արդեն մենակ դու ես անցնելու»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին։ Միշտ պաշտպանում էր ուրիշներին՝ մոռանալով իրեն։ «Բոլորի փոխարեն ես կծառայեմ»՝ ասել էր նա։