
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 28-ին Երևանում։
Բռնցքամարտիկ էր
Մրցումներից վերադառնում էր պատվոգրերով և շքանշաններով։
Սիրում էր
Կենդանիներին ու բնությունը։
Երազանքն էր
Բանակից վերադառնալ, ուսումը շարունակել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում։
Աչքի էր ընկնում
Կազմակերպչական ձիրքով, խիստ և կարգապահ վարքով։
Սեպտեմբերի 27-ին
Զոհվում են գումարտակի հրամանատարը, սպան։ Էդգարն ստանձնում է հրամանատարի պատասխանատվությունը։
Պատերազմի 3-րդ օրը
Հաշվի չառնելով վիրավորումը, կազմակերպում է վիրավոր ընկերների հոսպիտալացումը և սողեսող, քարշ տալով տղաներին՝ հասցնում է ուրիշ գումարտակ։
Հրաժարվում է հոսպիտալացվելուց
Չի թողնում իր զինակից ընկերներին։
Վերջին զանգը
Ամեն ինչ լավ է։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2, Մատաղիս։