hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վախթանգ Ափինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ մարտի 26-ին Վանաձորում։ Շինարար էր, հոգատար հայր և նվիրված ամուսին։

Ոգեշնչման աղբյուրը
Երազում էր տեսնել իր տղաներին մեծացած ու կայացած։ Ընտանիքն իր աշխարհն էր։

Ընտանեկան կյանքը
Ամենաշատը ժամանակն անցկացնում էր փոքր որդու հետ։ Նրա ներկայությունը Վախթանգի ամենամեծ ուրախությունն էր։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորին հասնող, անսահման բարի, ընկերասեր, միշտ պատրաստ աջակցելու՝ նույնիսկ սեփական ընտանիքի ժամանակը զիջելով։

Երազանքները
Ասում էր․ «Մինչև 30դ սաղ մնամ՝ մի մեծ նվեր կստանաս»։ Այդ նվերը չհասցրեց տալ…

Վերջին խոսքը
«Ինչքան տղա կարանամ, դուրս կբերեմ անպայման» - ասել էր վիրավորներին օգնություն ցույց տալու պահին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին։ Զոհվել է շտապ օգնության խումբում՝ կյանքեր փրկելու ժամանակ։ Արցախ էր տարել նրան առանց նախազգուշացման՝ զորավարժությունների անվան տակ։