hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ փետրվարի 28-ին Երևանում։

Մարդ տեսակը
Նվիրված ընկեր, հոգատար եղբայր, ծնողին պաշտող որդի։ Ծնողների վստահությունը երբեք չէր խախտում։

Աննկարագրելի պարզ, անկեղծ ու բարի էր, խելացի
Տղամարդուն վայել լրջությամբ։

Շատ էր սիրում « Ջիգյար» բառը
Անչափ ջերմ, ազնիվ ու համարձակ էր։

Ամեն ծրագիր, երազանք թողնում էր հետոյին
-Գնամ բանակ, գամ, հետո…

Զորակոչից մինչև ռազմաճակատ
2020 թ․ օգոստոսի 13-ին զորակոչվեց բանակ։ Հոկտեմբերի 3-ին\՝ արդեն ռազմաճակատում էր։

Վերջին օրերը
Հոկտեմբերի 9-ին փրկել էր շրջափակված զինվորներին։ Ջուր, հաց, պահածո հյուրասիրել։

Վերջին խոսքերը հոկտեմբերի 9-ին
-Չէ՛, կանհանգստանան, թող մտածեն, որ ապահով տեղում եմ…։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին։

Իր վրա է վերցրել ականի բեկորները
Փրկելով ընկերների կյանքը։

Հետմահու պարգևը
Արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։