
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 8-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում
Արտյոմը կյանքով լեցուն էր
Ոգեշնչվում էր ծառայությամբ, հայրենիքին ծառայելը նրա համար պարտք չէր միայն, այլ կոչում
Ամենից շատ սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ
Շատ կապված էր հարազատների հետ
Նրան հիշում են որպես համեստ, բարի, ընկերասեր տղայի
Իր գործերը կատարում էր առանց աղմուկի, առանց բարձրաձայնելու, ինքն իրեն չէր գովում
Երազանքներ շատ ուներ
Ցանկանում էր սովորել, աշխատել
Սիրում էր մեքենաներ քանդել ու հավաքել
Մինչև բանակ գնալը վարորդական իրավունք էր ստացել
Ծնողներին արժանի զավակ էր
Համեստ ու խոնարհ
Երբեք չէր փորձում աչքի ընկնել
Լուռ էր, բայց մեծ հոգի ուներ
Վերջին խոսքերը
Լավ եմ, մամ, ծառայությունն ավարտելուց հետո շատ բան պիտի անեմ
Արտյոմը վարորդ էր
Պատասխանատու էր վիրավորների տեղափոխման համար
Մինչև կյանքի վերջին վայրկյանը
Մնաց պարտականության առաջնագծում
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3, Մատաղիս