
Ծնվել է
1991 թ․ սեպտեմբերի 5-ին Սիսիանում։
Ոգեշնչման աղբյուրը
Հայրենիքը։ Իր գործին չէր վերաբերվում որպես աշխատանք, այլ որպես առաքելություն։
Ընտանեկան կյանքը
Սիրում էր անակնկալներ անել կնոջը, ժամանակն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ։ Երազում էր իրենց նոր ծնված դստեր կնունքի և տան կառուցման մասին։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բարի, հասնող, միշտ օգնող ու հոգատար մարդ էր։
Երազանքները
Երազում էր տուն ունենալ։ Սեպտեմբերին հողատարածք էին գնել, բայց չհասցրեց կառուցել։ Աղջկա կնունքը դարձավ վերջին իրականացած երազանքը։
Վերջին խոսքը
Վիրավոր էր, հիվանդանոցում պառկած, իր խոսքերից էր՝ «Զինվորներս ոնց են…»։ Ուզում էր տեսնել աղջկան, սակայն վերջին օրերին կորցրել էր գիտակցությունը։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին՝ Հադրութում։ Մենակ է մնացել բաց դաշտում, վիրավորվել գրանատի պայթյունից։ Շրջափակման մեջ ընկերների հետ այրել են բոլոր գաղտնի փաստաթղթերը՝ թշնամուն չհասնելու համար։ Վիրավոր էր, սակայն զենքը չէր թողել։