hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Բալբաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Փայտի փորագրությունը, մայրիկին օգնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տատիկի, պապիկի և ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ, բարի, ընկերասեր։ Ընկերները մինչև այսօր շաբաթը մեկ գնում են Եռաբլուր։

Երազանքները
Ճամփորդել, եղբոր համար տուն ստեղծել, բարեկեցիկ կյանքով ապրել, սովորել, կավագործությամբ զբաղվել։

Ստեղծագործություններ
Մազակալների էսքիզներ էր անում։

Վերջին զրույց
Տղաներից էր հարցուփորձ անում։ Մայրը հարցնում էր․ «Կուզե՞ս նորից ծառայել»։ «Ոչ, բայց պարտավո՛ր եմ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Մատաղիսում։ Իրենց տեխնիկան փչացել էր։ Չեն սպասել թշնամու առաջխաղացմանը, ուրիշ տեխնիկա են վերցրել, շարժվել առաջ։