
Ծնվել է
1977 թ․ փետրվարի 28-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում։
Սեր հողի նկատմամբ
Անսահման սիրում էր հայրենիքը։ Իր ուժերով տուն կառուցեց, ծառ տնկեց, ընտանիք կազմեց ու երկու երեխա մեծացրեց՝ հավատարիմ հայ մարդու իդեալին։
Առաջինը համարում էր ընտանիքը
-Սկզբում ընտանիքդ պիտի կուշտ լինի, հետո՝ ամեն ինչ։
Խիստ էր, բայց անսահման բարի
Մաքուր էր ամեն առումով՝ բառերում, հոգում, քայլերում։
Անհատական ոգին
Նվիրումը անգնահատելի էր։ Մարդկանց հարցերը լուծում էր սեփական ժամանակի ու հոգու հաշվին։ Բոլորը՝ բարեկամ թե անծանոթ, հարգում էին նրան։
Չիրականացված երազանքներ
Մերժել էր Վոլգոգրադի զինվորական ինստիտուտի հրավերը։ Դրանից հետո հաճախ էր ասու․՝ Սսա միակ բանն է, որի համար փոշմանել եմ»։
Ձեռքսեղմում Վազգեն Սարգսյանի հետ
Ծառայության ժամանակ զինվորների համար կազմակերպել էր քայլերթ՝ ոտքերի տակ ձիու նալեր ամրացնելով, որպեսզի ավելի տպավորիչ լինի։ Վազգեն Սարգսյանը անձամբ գովել էր նրան։
Վերջին խոսքերը հոկտեմբերի 7-ին
«Գայ, ես երեք օրից կգամ…»։ Երեք օր անց ընտանիքը իմացավ նրա զոհվելու մասին։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին, Մատաղիսում։