hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վլադիմիր Մարգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունիսի 10-ին՝ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում։

Նրա ուժը՝ կյանքը սիրելու մեջ
Սիրում էր ամեն մանրուք՝ կյանքում, մարդկանց մեջ, ու ամեն օր ապրում էր լիարժեք։ Նրա ժպիտը մյուսներին ուժ էր տալիս։

Բարեկամական ու հարգված
Բոլորին հոգ էր տանում՝ ծնողներին, ընկերներին, սիրած աղջկան։ Ինքն իր ուժերով էր ձգտում հասնել ամեն բանի։

Երազանքները ապրում էին լռությամբ
Ուզում էր սովորել, տուն գնել, իր ու հոր համար մեքենա։ Բայց քիչ էր բարձրաձայնում այդ մասին։

Հատուկ էր՝ իր ձայնով
Երգում էր շատ լավ։ Նրա ձայնը զարմանալի խաղաղություն էր տալիս լսողին։

Վերջին խոսքը
«Ես լավ եմ, բունկերում եմ, չեմ կռվում… Եթե ասեն վիրավոր եմ կամ զոհվել եմ, մի հավատացեք»։

Վերջին մարտը՝ Իշխանաձորում
2020 թ․ հոկտեմբերի 21-ին։ Առաջինը ձեռքը բարձրացրեց՝ գնալու զոհված ընկերների դիակները հանելու։ Դիպուկահար էր։ Թշնամու երկու դիպուկահարին չեզոքացրեց երկու ժամվա ընթացքում՝ փրկելով վաշտը։