hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Յուրա Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ ապրիլի 15-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքի հանդեպ սերը, մարդկանց համար լավ աշխատանք կատարելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և շրջապատի հետ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դրական, բարի, շատ կամեցող։

Երազանքները
Սովորել, գալ աշխատանքի և անցնել։

Վերջին զրույց
Շատ հոգնած էր, սկզբում շատ ոգևորված։ «Չգիտեմ՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի, հույսով եմ՝ լավ կլինի։ Չգիտեմ՝ ո՞նց եմ այդքան մեղքերի տակից դուրս գալու։ Հիմա ինձ լիքը մարդ անիծում ա»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին, Մարտունի 2 դիրքում։ Հադրութից մինչև Մարտունի ոտքով են գնացել։ Ինքը վիրավոր էր, բայց իր վերարկուն տվել է նոր զորակոչված զինվորներին, ինքը՝ թշնամու հագուստներից հագել։ Պարգևատրվել է Մարտական խաչ և մարտական ծառայության մեդալներով։