
Ծնվել է
1979 թ․ դեկտեմբերի 25-ին Եղեգնաձորում։ Սովորել է Ագրարային համալսարանում որպես տնտեսագետ, աշխատել է հարկային բաժնում, ապա դարձել է զինվորական, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։
Ոգեշնչման աղբյուրը
Նրան ուրախացնում էր ամենափոքր բանը՝ անկեղծ ժպիտով էր ապրում։ Բայց ամենից շատ ոգեշնչվում էր ընտանիքից, երեխաներից, դրա իսկ պատճարով շուտ էր ուզում վերադառնալ։
Ընտանիքի մարդը
Անհամբեր սպասում էր աշխատանքային օրվա ավարտին՝ տուն վերադառնալու համար։ Ժպիտը՝ մեղմ ու հանգիստ, դարձել էր նրա յուրահատկությունը։
Երազանքները
Երազում էր ունենալ սեփական տուն, այն չորս պատը, որը, ցավոք, այդպես էլ իրականություն չդարձավ։
Ընկերների նկարագրությամբ
Ազնիվ էր, չափի մեջ ու ինքնատիրապետող՝ գիտեր ամեն տեղ ինչպես իրեն դրսևորել։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 14-ի երեկոյան ասել էր․ «Ուշադիր եղեք երեխեքին, իմ մասին մի մտածեք, մի քանի օրից կգամ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին Ջաբրայիլում։ Զինամթերք էր դիմավորել ու հասցրել դիրքեր։ Ընկերոջը իր բաժինը տալով՝ ինքն էր գնացել դիմավորելու։ Վերադարձից հետո, հենց դիրքերում, մահացու հարված է ստացել։