hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Բադասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ հուլիսի 21-ին, Ղարիբջանյան գյուղում։

Ուրախություն էր բերում…
Աշխատանքը և կյանքի ուրախ պահերը։ Պատերազմի գնացքով անգամ գնաց հիացմունքով ու ոգևորությամբ։

Սիրում էր ժամանակ անցկացնել
Ընտանիքի, ընկերների, հարևանների, հատկապես եղբոր երեխաների հետ։ Նշանված էր։

Ինչպես են հիշում նրան
Սրտով ու հոգով հարազատ մարդ։ Նրա բացակայությունը ընկերներն ու հարազատները ցավով են հիշում՝ գրկելով նրա ծնողներին։

Երազանքները
Եղբոր կողքին լինել միշտ, իրար օգնել, երբեք ոչնչի կարիք չունենալ, չնեղացնել միմյանց և միասին հասնել բարձրունքների։

Վերջին խոսքը
«Մամ, ինչ պիտի եղնի… մենք մարդ չենք տեսնում, կռիվը երկնքից է թափվում», հետո ավելացրեց՝
«Լավ կլինի, 13 օրից կիջնենք, ամեն ինչ լավ կլինի… էս որ դարն է, որ թողնեն կռիվ լինի»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին Ջաբրաիլում։ Գնացել էր փրկելու երկու վիրավորի, երբ բեկորային վնասվածք ստացավ սրտի շրջանում՝ չհասցնելով վերադառնալ։