hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարմեն Այվազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենասիրությունը, շատ սիրում էր պատմություն։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, ընկերասեր, լավ մարդ, լիդեր։

Երազանքները
Իրավաբան դառնալ։

Վերջին զրույց
«Մեզ նոր հագուստ են բերել։ Լավ ա սաղ, ամեն ինչ լավ ա, մի՛ անհանգստացեք։ Ընդհանուր սաղ լավ ա»։

Բարձունքը մերն ա, Սարմենը չկա…
Կյանքը տվեց հանուն հայրենիքի

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Հադրութի 117 դիրքում։ Իր հետ մարտնչածները ասում են․ «Մեր կյանքով պարտական ենք Սարմենին»։ Շրջափակման մեջ նռնակներով պայքարել է մինչև վերջ, ստացել Արիության մեդալ։