
Ծնվել է
1967 թ․ փետրվարի 7-ին Տեղ գյուղում, Գորիսի շրջանում։
Ոգեշնչման աղբյուրը
Իր կյանքի գլխավոր ոգեշնչումը երեք երեխաներն էին։ Ամեն ինչ անում էր, որ նրանց ապագան կայուն ու լուսավոր լինի։
Ընտանիքի և ընկերների մարդը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի, երեխաների ու ընկերների հետ։ Որոշել էր կամավոր միանալ պատերազմին՝ կանգնելու 18-19 տարեկանների կողքին։
Յուրահատկությունները
Համառ էր՝ երբ մի բան որոշում էր, անպայման իրագործում էր։ Տանն ունի պատ, որտեղ փակցված են իր բնության լուսանկարները՝ հոբբի, որից չի հրաժարվել անգամ ծառայության տարիներին։
Վերջին խոսքերը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին խոսել են։ Ասել է․ «Մեկ շաբաթ է էստեղ եմ, կգամ լողանալու», ցույց է տվել տղաներին։ Սակայն նույն օրը վիրավորվել է և այլևս չի վերադարձել։
Վերջին մարտը
Ջաբրայիլում, 2020 թ․ հոկտեմբերի 14-ին։ Վիրավորներին օգնելու համար անգամ անսարք շտապօգնության մեքենա է նորոգել ու վարել։ Նրա մեջ ուժ կար հավատալու՝ «Սա վերջին պատերազմն է լինելու»