
Ծնվել է
1981 թ․ նոյեմբերի 5-ին Մարտունիում։
Նվիրված էր ընտանիքին ու հայրենիքին
Ամեն ինչի հիմքում ընտանիքն էր ու հայրենիքը։ Իր ժամանակը նվիրում էր ծնողներին, կնոջն ու երեխաներին։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ազնիվ, յուրահատուկ մարդ, որ միշտ հասնում էր բոլորին։ Խոսքը խոսք էր, ու միշտ օգնում էր։
Չիրականացած երազանքները
Ամեն երազանքն էլ մնաց կիսատ…
Իր առանձնահատկությունները
Նվիրված էր, համեստ, սիրող ու լավ ձայնով։ Հաճախ երգում էր՝ ոչ որպես ստեղծագործող, այլ որպես հոգու մարդ։
Վերջին խոսքը
«Վերջապես էսօր հաց կերել ենք, կշտացել ենք» - ասաց պատերազմի թեժ պահերին։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին Քարվաճառում խրամատ է իջեցրել ընկերներին, բայց ինքն այլևս չհասցրեց։ Փրկեց բոլորին, իրեն չկարողացավ։