
Ծնվել է
1990 թ․ հունվարի 20-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղում։ Կամավոր միացել էր ծառայությանը որպես դիպուկահար։
Նվիրված էր ընտանիքին
Ամենից շատ ոգեշնչվում էր իր կնոջից ու աղջիկներից։ Ասում էր․ «Հորս արև, նենց եմ կարոտել սաղիդ»։
Ընկերության արժեքը
Չափազանց նվիրված էր ընկերներին։ Ասում էին՝ հոգին կտար, եթե պետք լիներ։ Աղավնիների հետ ապրում էր խաղաղության իր ձևով։
Սեր բնության հանդեպ
Միս չէր ուտում, որովհետև կենդանիներ էր պահում։ Բակում փոքր գազանանոց ուներ։
Չիրականացած երազանքը
Սերոբի երազանքն էր գյուղում ֆուտբոլի դաշտ սարքել։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին զոհվել է հերոսաբար։ Չցանկացավ թողնել իր զինակիցներին, ասաց․ «Չէ, այ ախպեր, ես հո էդ տղան չեմ», ու մնաց դիրքերում՝ մինչև վերջ։