hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեղամ Ուզունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ մայիսի 4-ին Ավշար գյուղում։ Երազում էր բժիշկ դառնալ, սակայն կյանքի ճանապարհն առաջնորդեց զինվորական դաշտ։

Նվիրվածություն գործին
Իր աշխատանքի հետ միաձուլված էր․ անգամ տանը գտնվելիս մտքով դիրքերում էր։ Հմուտ էր, վստահելի ու միշտ պատրաստ խորհուրդ տալու։

Ընտանեկան կյանքը
Ամենաթանկ պահերը ընտանիքի հետ էին։ Երազում էր ունենալ տղա երեխա, սակայն այդ երազանքը մնաց անկատար։

Հարազատների հիշողությամբ
Շատերը համոզված էին՝ նրան ոչինչ չի պատահի, որովհետև գերազանց գիտեր տեղանքը և մեծ փորձ ուներ։

Բարությունն ու հոգատարությունը
Բոլորին օգնելու պատրաստակամությունն անսահման էր։ Այդ բնավորությունն այսօր ապրում է իր դստեր մեջ։

Վերջին խոսքը
«Բոլորիդ շատ եմ սիրում, ձեզ լավ կնայեք, Արփիին կպաչես»։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին՝, 14 օր շրջափակման մեջ լինելով՝ իր մշակած պլանով ոչ միայն դուրս եկավ, այլ նաև մյուս խումբը փրկեց։ Վաշտի հրամանատարից դարձավ հետախուզության պետ՝ հերոսի պես ապրելով ու ընթանալով։