
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 13-ին, Սիսիանում։ Նրա կյանքը լի էր արվեստով, սիրով ու լուսավոր երազանքներով։
Ոգեշնչման աղբյուրները
Գեղեցիկը, արվեստը, իր քույրն ու եղբայրը։ Նրանք դարձել էին Տարոնի կյանքի ուղեցույցներն ու հոգու ընկերները։
Սրտացավ ու բարի մարդ
Տարոնը չէր գցում փողոցում նույնիսկ թղթի կտոր։ Մարդասեր էր, կենդանասեր, ընկերասեր՝ հարազատների խոսքով՝ «լույս»։
Երազանքները
Սովորել էր Գեղարվեստի ակադեմիայում, երազում էր ուսումը շարունակել ԱՄՆ-ում՝ արդեն ընդունված լինելով ամառային դպրոց։
Ստեղծագործող էր
Նկարում էր, քանդակում, ներկայացրել էր Գևորգյան ճեմարանի ցուցահանդեսին։ Մասնակցել էր բազմաթիվ ցուցահանդեսների։
Վերջին խոսքը
«Զգացողություն ունեմ, որ հետ չեմ գա…» - ասել էր քեռու աղջկան։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին՝ Ասկերանի զորամասում։